Հայկական Ծրագրեր ընկերությունը կմասնակցի ԴիջիԹեք Էքսպո 2016 ցուցահանդեսին

   Հայկական Ծրագրեր ընկերությունը մասնակցելու է ԴիջիԹեք Էքսպո 2016 ցուցահանդեսին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30 –ից հոկտեմբերի 2-ը: Ցուցահանդեսի շրջանակում մենք կունենանք նաև 2 ցուցադրում` «b2b.armsoft.am հարթակի ներկայացում: Կազմակերպությունների արդյունավետ համագործակցության նոր ինտերնետային գործարար միջավայր» թեմայով: b2b.armsoft.am հարթակը նորարար գործարար միջավայր է ամենատարբեր կազմակերպությունների համար: Կներկայացնենք հարթակի ներկա ֆունկցիոնալությունը, զարգացման հեռանկարները, ինչպես նաև հնարավորությունները, որոնք կարող եք օգտագործել անմիջապես ձեր ՀԾ համակարգերում: Ցուցադրումները տեղի կունենան սեպտեմբերի 30-ին, ժամը` 14:30-ին և հոկտեմբերի 1-ին, ժամը` 12:00-ին:

   Ցուցահանդեսի և ցուցադրումների մուտքն ազատ է:

   Անցկացման վայրը` Երևան Էքսպո կենտրոն, Հակոբ Հակոբյան փող., 3 շենք (Մերգելյան Ինստիտուտ):

   Ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր տաղավարում և ցուցադրումներին:

Patver software_of_the_year Support center phone number