Պայմանագիր Կոնցեռն-Էներգոմաշ ընկերության հետ

   2017թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրման պայմանագիր: Ներդրվելու են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին, որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն: 2005թ-ից ընկերությունը նաև սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ:

   Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունը աշխատում է առողջապահական ոլորտի այնպիսի համաշխարհային առաջատարների հետ, ինչպիսիք են՝ Roche Diagnostics-ը, Sysmex-ը, bioMerieux-ը և մի շարք այլ լաբորատոր և բժշկական սարքավորումներ արտադրողներ:

   Համակարգի ներդրումը հնարավորություն կտա ընկերությանը պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number