Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունում

   2017թ. նոյեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունում:

   Ներդրվել են հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Կոնցեռն-Էներգոմաշ  ընկերությունում ապահովելու է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software