Պայմանագիր ՀՀ Փաստաբանների պալատի հետ

   2017թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ Փաստաբանների պալատի միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:

   Փաստաբանների գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

   2017թ. Նոյեմբերի 28-ի դրությամբի ՀՀ-ում գործում են 1911 փաստաբան:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը օգտագործվելու է փաստաբանների անդամավճարների հաշվառման նպատակով: Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը ՀՀ Փաստաբանների պալատին թույլ կտա իրականացնել.

  • Դրամական միջոցների հաշվառում
  • Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի հետ
  • Անդամավճարների հաշվառում` ըստ պայմանագրերի
  • Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական պլանավորում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software