Պայմանագիր Արասո ընկերության հետ

   2018թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Արասո ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Արասո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թ.-ին և հայտնի է ”Սոֆի” շոկոլադե կրեմների արտադրությամբ։ 2008 թ.-ին ընկերությունը, ստանալով Եվրասիական լիցենզիա, սկսել է արտադրել քաղցր բամբակ։ 2009թ.-ին ընկերությունը ձեռք է բերել գերժամանակակից սարքավորումներ՝ զանազան համերով ադի-բուդի, շոկոլադե փայտիկներ և գլազուր արտադրելու նպատակով։ Արասո ընկերության արտադրանքը պատրաստվում է առողջ բաղադրիչներից և պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր:

   ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Արասո ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver Patver Armsoft Support
software_of_the_year Apricot Software