Պայմանագիր Բուրգեր Արմ ընկերության հետ

   2018թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Բուրգեր Արմ ընկերությունների միջև կնքվել է  ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի ներդրման պայմանագիր: Կներդրվեն հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Պատվերներ

   Բուրգեր Արմ ՓԲԸ-ն հանդիսանում է Բուրգեր Կինգ Կորպորացիայի ֆրենչայզը Հայաստանում: Հիմնադրվելով 1954 թ-ին՝ «BURGER KING» - ը աշխարհում երկրորդ խոշորագույն բուրգերների արագ սննդի շղթան է և աշխարհի 100 երկրներում ունի ավելի քան 16,000 ռեստորան: Ամեն օր ավելի քան 11 միլիոն հյուր է այցելում «BURGER KING» ռեստորանները ամբողջ աշխարհում։

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

​   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը  ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number