Պայմանագիր Ֆինս ընկերության հետ

   2018թ. մարտին Հայկական Ծրագրեր և Ֆինս ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Ֆինս հաշվապահական, խորհրդատվական ընկերությունը Վաճառքների կառավարում 7 համակարգը ձեռք է բերել իր հաճախորդ Սոֆյա կաթ ընկերության վաճառքներն ավտոմատացնելու նպատակով:

​   Սոֆյա կաթ ՍՊԸ-ն հիմնադրվել է  2008 թ․-ին և զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և վաճառքով։ 

   ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

​   Վաճառքների կառավարում 7 համակարգը Սոֆյա կաթ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number