Պայմանագիր Ֆրեյա ԷՆԴ Սոն ընկերության հետ

   2018թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Ֆրեյա ԷՆԴ Սոն ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Ֆրեյա ԷՆԴ Սոն ընկերությունը հիմնադրվել է 2017թ-ին: Ընկերությունը հանդիսանում է Ապարան ջրի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

   Ընկերությունը հանդիսանում է մի շարք ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում` Odens (Պրեմիում դասի շվեդական սնուս` հագեցնում է նիկոտինի քաղցը օրգանիզմում), Selia ձիթապտուղ (Հունաստան), Weihenstephan գարեջուր (Գերմանիա), գինիների լայն տեսականի (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Չիլի, Արգենտինա) և այլն:

   ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

  Վաճառքների կառավարում 7 համակարգը Ֆրեյա ԷՆԴ Սոն ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number