Պայմանագիր Հայփոստ ընկերության հետ

   2018թ. մարտին Հայկական Ծրագրեր և Հայփոստ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

   Հայփոստ ընկերությունը 2005թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

    Նոր ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության տրանսպորտային միջոցների հետ կապված ներքին գործընթացները:

    ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգը Հայփոստ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում,
  • Վառելիքի քանակային հաշվառմում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
  • Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
  • Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • Ավտոմեքենաների վազքաչափերի և վերջնական ցուցիչների մուտքագրում՝ ըստ ուղեգրերի և նորոգումների
  • Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
Patver software_of_the_year Support center phone number