Պայմանագիր Աշոտ Հակոբյան ԱՁ-ի հետ

   2018թ. ապրիլին Հայկական Ծրագրեր ընկերության և Աշոտ Հակոբյան ԱՁ-ի  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդրման պայմանագիր:

   Աշոտ Հակոբյան Ա/Ձ-ն արդեն 10 տարի զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ և վաճառքով՝ շուկայում ներկայանալով Կաթնաղբյուր ապրանքանիշով։

​   Վաճառքների կառավարում 7 համակարգը Աշոտ Հակոբյան ԱՁ-ին թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number