Պայմանագիր Սիս Նատուրալ ընկերության հետ

   2018թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Սիս Նատուրալ ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Սիս Նատուրալ ընկերությունը հիմնադրվել է 1999 թ-ին: Մասնագիտացված է հյութերի, ջեմ-մուրաբաների և բանջարեղենային պահածոների արտադրության մեջ: Սիս Նատուրալ-ը սպառողների շրջանում այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրողն է, ինչպիսիք են` «ՅԱՆ»-ը, «ՅԱՆ ԲԻՈ»-ն, «ՖՐՈՒՏԱ»-ն և «ՍԻՍ»-ը: Ընկերության յուրաքանչյուր ապրանքանիշ նախատեսված է սպառողների որոշակի խմբի համար, այդ իսկ պատճառով, բոլոր ապրանքանիշները միասին բավարարում են ողջ սպառողական շուկայի պահանջները։ 

​   Վաճառքների կառավարում 7 համակարգը Սիս Նատուրալ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number