Պայմանագիր Մաստարաչեդո ընկերության հետ

   2018թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Մաստարաչեդո ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Մաստարաչեդո ընկերությունը հիմնադրվել է 1999թ-ին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: 1999 թ-ից սկսած ընկերությունը արտադրել է աղաջրային պանրի տեսակներ և կապույտ պանիր /բորբոսով պանիր/: Ընկերությունը ունի պանրագործության համար անհրաժեշտ բոլոր լիցենզիաները և հանդիսանում է կապույտ պանրի միակ արտադրողը Հայաստանում և Անդրկովկասում: Ներկայումս Մաստարաչեդո ՍՊԸ-ն արտադրում է ավելի քան 35 տեսակի պանրատեսակներ և զբաղեցնում առաջատար դիրքեր պանրի շուկայում:

​   Վաճառքների կառավարում 7 համակարգը Մաստարաչեդո ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number