Պայմանագիր Սան Ֆուդ ընկերության հետ

   2018թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Սան Ֆուդ ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Սան Ֆուդ ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.։ Կարճ ժամանակահատվածի ընթացքում ընկերությունը կարողացել է դառնալ Հայաստանի յուղա-ճարպային բնագավառի առաջատարը։ Ընկերությունը առաջատար դիրքեր է գրավում հալած յուղերի (խառնուրդների) շուկայում։ 

​   ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Սան Ֆուդ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number