Պայմանագիր Բիզնես փարթնըր ընկերության հետ

   2018թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Բիզնես փարթնըր ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Բիզնես փարթնըր ընկերությունը հիմնադրվել է 2018 թ-ին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է ներմուծվող ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների մեծածախ վաճառքով:

​   Վաճառքների կառավարում 7 համակարգը Բիզնես փարթնըր ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number