Պայմանագիր Վալլեքս Գարդեն Հոթել ընկերության հետ

   2018թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Վալլեքս Գարդեն Հոթել ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգի ներդրման պայմանագիր:

  Վալլեքս Գարդեն Հոթելը երկու մասնաշենքից կազմված շքեղ հյուրանոցային համալիր է՝ տեղակայված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնում: Այն գտնվում է Ստեփան Շահումյանի անվան հրապարակի ու ''Ստեփանակերտ'' մարզադաշտի աջ կողմում՝ Սիրահարների Պուրակի հարևանությամբ: Առաջին հյուրը ընդունել է 2012 թ-ի նոյեմբերի 5-ին: Այս պահի դրությամբ հանդիսանում է ԼՂՀ ամենամեծ հյուրանոցային համալիրը: Նախագծային և շինարարական աշխատանքները տևել են մոտ վեց տարի, սակայն բուն ավարտական փուլը տևել է երկու տարի: Վալլեքս Գարդեն Հոթելում կան բոլոր հարմարությունները  առօրյա աշխատանքը, հանգիստն ու ժամանցը հաճելի և արդյունավետ դարձնելու համար:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգը Վալլեքս Գարդեն Հոթել ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number