Պայմանագիր Փինք Բերրի ընկերության հետ

   2018թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Փինք Բերրի ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Փինք Բերրի ընկերությունը սկսել է իր գործունեությունը դեռևս 2012 թվականից: Ժամանակ առ ժամանակ ընկերությունը թարմացնում է իր տեսականին և սպառողին ներկայանում նոր համային լուծումներով։ 2012 թվականին ընկերությունը իր գործունեությունը սկսեց փափուկ պաղպաղակներից, որոնցով նոր շունչ հաղորդեց Երևանին՝ ունենալով լավագույն սարքավորումներն ու բարձրորակ հումքը: Այսօր Փինք Բերրին գործունեությունը իրականացնում է նաև Գյումրի, Էջմիածին և Վանաձոր քաղաքներում։

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Փինք Բերրի ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number