Պայմանագիր Նաիրի բժշկական կենտրոն ընկերության հետ

   2018թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Նաիրի բժշկական կենտրոն ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   2005թ. Նաիրի բժշկական կենտրոնն սկսել է իր գործունեությունը` հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքերով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Նաիրիր բժշկական կենտրոն ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number