Պայմանագիր Սերարփ ընկերության հետ

   2018թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Սերարփ ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդման պայմանագիր:

   Սերարփ ընկերությունը հիմնադրվել է 2006թ․-ին։ Ընկերությունը զբաղվում է շինանյութի մանրամեծածախ առևտրով։

    Վաճառքների Կառավարում համակարգը Սերարփ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number