Պայմանագիր Ամերիաբանկ ընկերության հետ

   2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Ամերիաբանկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Պատվերներ

   Ամերիաբանկ ընկերությունը 2007թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգերի ներդրումը և ինտեգրացիան ՀԾ-Ձեռնարկություն համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն և Պատվերներ ենթահամակարգերը Ամերիաբանկ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
  • Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
  • Մատակարարների օպտիմալ ընտրություն` ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և այլ արտադրական հայտանիշներից
  • Մատակարարումների և վճարումների գրաֆիկների ձևավորում
Patver software_of_the_year Support center phone number