Պայմանագիր Հին Արենի ընկերության հետ

   2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Հին Արենի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Հին Արենի ընկերությունը հիմնադրվել է 2013թ․-ին, զբաղվում է գինու արտադրությամբ և վաճառքով։  Գործարանում գինեգործական ավանդույթները համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: Այն նախագծվել է արգենտինացի հայտնի մասնգետ Մարիո Խապասի կողմից:  Գործարանի բոլոր սարքավորումները ժամանակակից են և ներկրվել են Իտալիայից և Ֆրանսիայից: Գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:      

   Վաճառքների Կառավարում համակարգը Հին Արենի ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number