Պայմանագիր Բանդիվան կաթ ընկերության հետ

   2019թ. մարտին Հայկական Ծրագրեր և Բանդիվան կաթ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Բանդիվան կաթ ընկերությունը  հիմնադրվել է 2007թ․-ին, զբաղվում է օրգանական կաթնամթերքի  արտադրությամբ և վաճառքով։ Կլիմայական պայմանների,  եվրոպական չափանիշներին բավարարող ժամանակակից սարքավորումների, տեխնոլոգիական և սանիտարական միջոցառումների ամբողջության շնորիվ շուկային է ներկայացնում համեղ կաթնամթերք Հայաստանից, որը նվաճել է փորձագետների ամենաբարձր կարծիքը։

   Վաճառքների Կառավարում համակարգը Բանդիվան կաթ ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով 
Patver software_of_the_year Support center phone number