Ավարտվեցին հերթական դասընթացները ՀՊՏՀ ուսանողների համար

Հայկական Ծրագրեր ընկերությունը փետրվարի 11-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական հաշվառման և Ֆինանսներ բաժինների ուսանողների համար անցկացրեց դասընթացների շարք: Դասընթացների ընթացքում ուսանողներն ուսումնասիրեցին ՀԾ-Ձեռնարկություն, ՀԾ-Հաշվապահ համակարգերը, ծանոթացան b2b.armsoft հարթակի հնարավորություններին: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայական, մի քանիսն աշխատանքի ընդունվեցին Հայկական Ծրագրեր ընկերությունում։ Դասընթացի ավարտին Ֆինլեքս ֆինանսաիրավական խորհրդատվական ընկերությունից հրավիրված աշխատակիցը ներկայացրեց իրենց կազմակերպությունը և առկա թափուր աշխատատեղերը:  

Patver software_of_the_year Support center phone number