Պայմանագիր Պլենիում ընկերության հետ

   2019թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Պլենիում ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   2009թ.-ին հիմնադրված Պլենիում ընկերությունը զբաղվում է պարենային մթերքի ներկրմամբ և իրացմամբ։ Այն ռուսական ճանաչված Դոն Մասլո Պրոդուկտ, Բազիս Պլյուս, ԷմԶեԿա, Բայսադ, Կորոնա Ստավրոպոլյա, Պետրովսկիե Նիվի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որոնք ներկայանում են ալյուրի, ձեթի, մակարոնեղենի, թռչնամսի, ինչպես նաև մսի, կաթի ու ձկան պահածոների լայն տեսականիով: Պլենիումը հայաստանյան սպառողին է ներկայանում իր պատվերով արտադրված հատուկ պահածոների տեսականիով, որոնք կարճ ժամանակահատվածում լայն տարածում են գտել շուկայում: Ռուսաստանյան գործարանների արտադրանքն առանձնանում է բարձր որակով, համային հատկանիշներով ու մատչելի գներով: Պլենիումի հաղթաթուղթը մատչելի գնային քաղաքականությունն է, որը հնարավոր է դառնում ներկրման և մատակարարման ողջ շղթան սեփական տրանսպորտային միջոցներով իրականացնելու շնորհիվ: Ընկերությունն իր ակտիվում ունի 15 բեռնատար մեքենաներ, որոնցով իրականացնում է առաքում, ինչպես նաև 8 սեփական ֆուռեր, որոնք առավել մատչելի են դարձնում ապրանքների ներկրումը, ինչի շնորհիվ Պլենիում ընկերությունը մշտապես սպառողին է առաջարկում ցածր գնով որակյալ ապրանքներ: Պարտաճանաչ և հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերելով վստահելի գործընկերոջ հեղինակություն` Պլենիումը համագործակցում է հանրապետության մանրածախ առևտրի կետերի մոտ 90%-ի հետ` ապրանքն առաքելով սեփական մեքենաներով: Իսկ Սուրմալու տոնավաճառում ընկերությունը ներկայանում է մանրածախ իրացման խանութով: Ավելիին ձգտելու տեսլականով առաջնորդվելով` ընկերությունը մշտապես վերանայում է զարգացման հեռանկարը և համագործակցության նոր հարթակներ փնտրում` տեղական շուկային որակյալ մթերքի բազմազան ընտրանի առաջարկելու առաքելությունն իրագործելու նպատակով:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number