Պայմանագիր Բայազետ 1 ընկերության հետ

   2019թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Բայազետ 1 ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդման պայմանագիր:

   Բայազետ 1 ընկերությունը, աշխատելով հայկական շուկայում 1998թ-ից, արտադրում է բարձրորակ մսամթերք: Ընկերության համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է հումքի ձեռքբերումից մինչև մատակարարումը՝ սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով ընկերությունը ստեղծել է իր սեփական անասնապահական տնտեսությունը` մշտապես վերահսկելով մսի որակական հատկանիշները, ինչպես նաև իրականացնում է որակի ամենօրյա վերահսկում` հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակի հիմնական տարրերն են`

  • Բարձրորակ ապրանքատեսականու արտադրում
  • Որակի վերահսկողություն արտադրանքի բոլոր փուլերում
  • Հետադարձ կապ սպառողների հետ՝ Թեժ գծի միջոցով

Այսօր Բայազետ բրենդի արտադրական գիծը բաղկացած է 1 տասնյակից ավել ապրանքատեսականուց ՝ քյուֆթա, բաստուրմա, սուջուխ և այլ ապրանքատեսակներ: Ապրանքատեսականու մի մասը արտադրվում է 2 անվանակարգերով՝ ստանդարտ և պրեմիում:
Բայազետ բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուֆթայի բրենդավորում և շուկային ներկայացավ նոր փաթեթավորված քյուֆթայով: Ընկերությունը պլանավորում է ակտիվորեն ընդլայնել ապրանքատեսականու իրացման ծավալները:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number