Պայմանագիր Արցախ կաթ ընկերության հետ

   2019թ. հուլիսին Հայկական Ծրագրեր և Արցախ կաթ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Արցախ Կաթ ընկերությունը հիմնադրվել է 2008թ-ին: Այն հանդիսանում է Ստեփանակերտի կաթի գործարանի իրավահաջորդը և արդեն շուրջ 11 տարի տարածաշրջանում  կաթնամթերքի շուկայի առաջատարն է:  Ընկերությունը ունի շուրջ 50 աշխատակից և 20-ից ավել արտադրանքի տեսականի: Արցախ Կաթ համագործակցում է ավելի քան 50 ֆերմերային  տնտեսությունների հետ: Կաթը մթերվում է  Արցախյան մարգագետիններից, որը ունի էկոլոգիապես մաքուր բաղադրություն, յուրահատուկ համ ու հոտ: Արցախ Կաթ ընկերությունը բարձր որակի հաշվին մեծ պահանջարկ է վայելում սպառողի կոմից,  ինչը հանգեցնում է արտադրանքի իրացմանը  ինչպես Արցախի շուկայում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number