Պայմանագիր Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերության հետ

   2019թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ

   Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերությունը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր ընկերություններին, պետական հաստատություններին, հանրային և մասնավոր հատվածի տարբեր ոլորտի կազմակերպություններին, ազգային և առևտրային բանկերին Հայաստանում և տարածաշրջանում: Ընկերությունը համագործակցում է նաև Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) հետ, ներառյալ՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, ՎԶԵԲ, Եվրոպական հանձնաժողով, ՄԱԿ-ի գործակալություններ, Գերմանական զարգացման բանկ (KfW) և այլն: Առաջարկվող խորհրդատվական ծառայություններն ընդգրկում են գործարար խորհրդատվության ծառայություններ, որոնք միտված են բարելավելու ընկերությունների գործառնական ցուցանիշներն ու արդյունավետությունը: Մասնագիտական լուծումները ներառում են հետևյալ ոլորտները՝ ֆինանսների կառավարում, արտադրողականության բարձրացում, տեխնիկական ռազմավարություն և կառավարում, փոփոխությունների և ծրագրի կառավարում, իրագործելիության ուսումնասիրություններ; ռազմավարական և բիզնես պլանավորում, մարդկային կապիտալ, և այլն: Ընկերությունը տրամադրում է նաև մասնագիտացված աջակցություն ձեռնարկությունների վերակազմակերպման գործընթացում, ներառյալ բիզնես գործընթացների վերակառուցում, ներդնում է նաև նոր բիզնես ռազմավարություններ և նախագծում կապիտալի նոր կառուցվածքներ:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Դրամական միջոցների հաշվառում
  • Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի հետ
  • Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
Patver software_of_the_year Support center phone number