Պայմանագիր Սարտեքս ընկերության հետ

   2019թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Սարտեքս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Սարտեքս ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2019թ․ հունիսին։ Երևանում նորաբաց կարի ֆաբրիկան հանդիսանում է իտալական Սարտիս ընկերության գործընկերը Հայաստանում։  Ընկերության հիմնական գործընկերներ և պատվիրատուներն են իտալական հանրաճանաչ MaxMara, Moncler, Peuterey, Dainese բրենդերը։ Ընկերության առաքելությունն է կիրառել ամենաարդիական արտադրական տեխնոլոգիաներն և անվտանգության ապահովման ամենահաջողված պրակտիկ մեթոդները, աշխատել միջազգային չափանիշներով, զգալի ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման ոլորտում, կատարել արմատական փոփոխություններ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Ընկերությունը նպատակ է հետապնդում Հայաստանում զարգացնել տեքստիլ ոլորտը և ստեղծել նոր աշխատատեղեր։

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սարտեքս ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number