Պայմանագիր Ռեդի-Սթեդի ընկերության հետ

   2019թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Ռեդի-Սթեդի ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Ռեդի-Սթեդի ընկերությունը Արտ Լանչ ապրանքանշանով հիմնադրվել է 2002 թ-ին: Սկզբնական շրջանում զբաղվելով միայն լանչերի առաքման ծառայությամբ, այժմ արդեն Ռեդի Սթեդի-ն ունի ամենամեծ ճաշարանների ցանցը Հայաստանում: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝ թարմ ուտեստներ պատրաստված թարմ բաղադրիչներից, պրոֆեսիոնալ անձնակազմ և սպասարկում, մատչելի գներ, լայնաֆորմատ միջոցառումների և ֆուրշեթների կազմակերպում:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ռեդի-Սթեդի ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number