Պայմանագիր Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերության հետ

   2019թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Ավտոտնտեսություն

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
  • Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
  • Կազմակերպության ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունների գրանցում,
  • Վառելիքի քանակային հաշվառում` ըստ ավտոմեքենաների և վարորդների` վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերի գրանցմամբ
  • Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև վառելիքի գերածախսի կամ խնայման տվյալների ստացում
  • Ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • Նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
Patver software_of_the_year Support center phone number