Պայմանագիր ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության հետ

   2019թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը հանքարդյունաբերության միջազգային դիվերսիֆիկացված ընկերություն է, որը մասնագիտանում է Ռուսաստանում և Հայաստանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման և վերամշակման ոլորտում:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number