Պայմանագիր ՀՀ դատախազության աշխատակազմի հետ

   2020թ. հունվարին Հայկական Ծրագրեր ընկերության և ՀՀ դատախազության աշխատակազմի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:

   ՀՀ դատախազության աշխատակազմը 2018թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Ավտոտնտեսություն և Աշխատավարձ ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը ՀՀ դատախազության աշխատակազմին թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number