Պայմանագիր Փարիզյան սուրճ ֆակտորի ընկերության հետ

   2020թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Փարիզյան սուրճ ֆակտորի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Փարիզյան սուրճ ֆակտորի ընկերությունը զբաղվում է պրեմիում կարգի սուրճի արտադրությամբ` սկսած 1995թ-ից: Ընկերության գործունեության ցիկլը սկսվում է հատընտիր կանաչ սուրճի ներկրմամամբ` Եթովպիայից, Կոստա-Ռիկայից, Հոնդուրասից և մի շարք այլ երկրներից, որոնք հայտնի են իրենց բարձրորակ Արաբիկա և Ռոբուստա սուրճի տեսակներով: Պատրաստի արտադրանքը առաքվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր վաճառակետեր, ՀՀ բոլոր մարզեր, ինչպես նաև վաճառվում է ընկերության խանութներում:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number