Ավարտվեց ՀԾ-Կադրեր ենթահամակարգի ներդրումը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ընկերությունում

     2015թ. հոկտեմբերին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգի ներդրումը Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ ընկերությունում:

     Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ  ընկերությունը 2005թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հիմնական միջոցներ և Աշխատավարձ ենթահամակարգերը:

     ՀԾ-Կադրեր ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող համակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության կադրերի ներքին գործընթացները:

     ՀԾ-Կադրեր ենթահամակարգը ապահովելու է`

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number