Պայմանագիր Արփիսոլար ընկերության հետ

   2019թ. դեկտեմբերին Հայկական Ծրագրեր և Արփիսոլար ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Արփիսոլար ընկերությունը արևային էներգետիկայի ոլորտում գործող Հայաստանի ամենափորձառու ընկերություններից մեկն է, որն իրականացրել է 2000-ից ավելի ծրագրեր բնակելի, կոմերցիոն, արդյունաբերական և մունիցիպալ սեկտորներում, հաջողությամբ ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, այնպես էլ Արցախում։ Հիմնադրվելով 2012 թվականին` Արփիսոլար ընկերությունը գրանցել է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում, նպաստել է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, արևային էներգիայի դյուրին, մատչելի և անխոչընդոտ դարձնելուն։

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number