Պայմանագիր Սպիտակի թռչնաբուծական կոմբինատի հետ

   2020թ. փետրվարին Հայկական Ծրագրեր և Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Սպիտակի թռչնաբուծական կոմբինատը հիմնադրվել է 2014 թ-ին: Ընկերությունում ներդրվել և գործարկվում են գերմանական և հոլանդական վերջին սերնդի թռչնաբուծական տեխնոլոգիաներ և համապատասխան աքսեսուարներ: Սպասարկող անձնակազմն անցել է որակավորման սերտիֆիկացում: Ներկայումս գործարկվում են 12 թռչնագոմեր, որոնց ամսական արտադրողականությունը մոտ 250 տոննա է: Ընկերության սպանդանոցը կառուցվել է գերմանական EMF ֆիրմայի նախագծով և տեխնոլոգիաներով, ինչն ապահովում է թռչնի առավելագույն հիգիենիկ մաքրումն ու մասնատումը: Գործարանի ողջ աշխատանքը համակարգչայնացված է, իսկ արտադրողականությունը ժամում կազմում է 5 տոննա: Արդյունքում կառուցվել է արդիական թռչնաֆաբրիկա՝ ժամանակակից արտադրական հոսքագծերով, որտեղ պահպանվում են սննդի անվտանգության միջազգային նորմերն ու գործընթացները:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number