Պայմանագիր Արմենիա Վայն Գործարան ընկերության հետ

   2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Արմենիա Վայն Գործարան ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգը:

   Արմենիա Վայն Գործարան ընկերությունը 2012թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Արտադրական ինքնարժեք, Պատվերներ, Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգը Արմենիա Վայն Գործարան ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակիցների ֆինանսական հրամանների, տաբելների և այլ փաստաթղթերի գրանցում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
Patver software_of_the_year Support center phone number