Պայմանագիր Իզի Փեյ ընկերության հետ

   2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Իզի Փեյ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Իզի Փեյ ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին: Ընկերությունն ունի նաև էլեկտրոնային վճարային համակարգ՝ իր «Իզի Ոալլեթ» էլեկտրոնային դրամապանակով: Իզի Փեյ ընկերության առաքելությունն է`

  • շուկայում մատուցել մասնագիտացված վճարահաշվարկային ծառայություններ, որոնք ուղղված են շահառուների վճարումների կատարման գործընթացն առավել  դյուրին և մատչելի դարձնելուն,
  • թողարկել ժամանակակից և տեխնոլոգիապես արդիական վճարային գործիքներ,
  • իրականացնել շուկայում արդեն իսկ գործող վճարային գործիքների սպասարկումն՝ միաժամանակ միջազգային փորձի հիման վրա ընդլայնելով առկա ծառայությունների տեսականին:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Իզի Փեյ ընկերությանը թույլ կտան իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number