Պայմանագիր Կինետիկ ընկերության հետ

   2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Կինետիկ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը:

   Կինետիկ ընկերությունը 2010թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Ընկերությունում արդեն ներդրված են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն, Ապրանքանյութական արժեքներ և Աշխատավարձ ենթահամակարգերը:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը Կինետիկ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number