Պայմանագիր Արեգակ ընկերության հետ

   2020թ. մարտին Հայկական Ծրագրեր և Արեգակ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգը:

   Արեգակ ՈՒՎԿ-ն 2007թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության տրանսպորտային միջոցների հետ կապված ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ավտոտնտեսություն ենթահամակարգը Արեգակ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Գրանցել կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունները,
  • Հետևել վառելիքի քանակային հաշվառմանը` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
  • Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա կատարել նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
  • Վարել ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
  • Մուտքագրել ավտոմեքենաների վազքաչափերը և վերջնական ցուցիչները ըստ ուղեգրերի և նորոգումների
  • Կատարել նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
Patver software_of_the_year Support center phone number