Պայմանագիր Հայր և որդի Երեմյաններ ընկերության հետ

   2020թ. հունիսին Հայկական Ծրագրեր և Հայր և որդի Երեմյաններ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Պատվերներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Հայր և որդի Երեմյաններ ընկերությունը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Ընկերությանն են պատկանում իտալական Կազա Նոստրա ռեստորանը, պրեմիում դասի Լիվինգսթոն ռեստորանը, Սմոքինգ Շեֆ սթեյք հաուսը, Պանդոկ Երևան գետափին ռեստորանը, Շերեփ, Լավաշ ռեստորանները, Երևանի Շաուրմա արագ սննդի ցանցը և ազգային խոհանոց ներկայացնող Պանդոկ Երևան ռեստորանների ցանցը: Yeremyan Projects-ը հանդես է գալիս նաև Yeremyan Products ապրանքանիշով, որի ներքո ներկայացված է ընկերությանը պատկանող Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմայում արտադրված բարձրորակ կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրանքով:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Հայր և որդի Երեմյաններ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number