Պայմանագիր Էյ Դի Էֆ Շոփս ընկերության հետ

   2020թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Էյ Դի Էֆ Շոփս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը:

   Էյ Դի Էֆ Շոփս ընկերությունը 2011թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգը Էյ Դի Էֆ Շոփս ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
  • Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
  • Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
  • Մաշվածության հաշվարկ
  • Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
  • Փաստաթղթերի ստանդարտացված տպվող տեսքերի ստացում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number