Պայմանագիր Զինառ ընկերության հետ

   2020թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Զինառ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը:

   Զինառ ընկերությունը ստեղծվել է բարելավելու զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների կենցաղը՝ ապահովելով նրանց առաջին անհրաժեշտության, զինվորական, կենցաղային ապրանքներով և սննդամթերքով, որոնց տեսականին վաճառվում է ընկերության առևտրի կետերում:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը Զինառ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Դրամական միջոցների հաշվառում
  • Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի հետ
  • Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
  • Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական պլանավորում
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number