Պայմանագիր Արվա Պրոֆ ընկերության հետ

   2021թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Արվա Պրոֆ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Արվա Պրոֆ ընկերությունը գործում է հայաստանյան շուկայում 2015 թ-ից՝ որպես սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար հասարակական հաստատությունների (ռեստորանների, հյուրանոցների, գրասենյակների և այլն) համար: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ապրանքանիշերի պաշտոնական ներկրողը Հայաստանում, ինչպիսիք են` Veiro professional, Vileda professional, Mediclinics, Secret clean, Mir Pack և այլն: Ընկերությունն առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան բարձրորակ ապրանքներ, որոնք կբավարարեն բոլոր այն կազմակերպությունների պահանջները, որոնք պահպանում են հիգիենայի և մաքրության ամենաբարձր չափանիշները:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number