Պայմանագիր Վալլեքս Գարդեն Հոթել ընկերության հետ

   2021թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Վալլեքս Գարդեն Հոթել ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:

   Վալլեքս Գարդեն Հոթել ընկերությունը 2018թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված է Աշխատավարձ ենթահամակարգը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը Վալլեքս Գարդեն Հոթել ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number