Պայմանագիր ՊիկսԱրտ ընկերության հետ

   2021թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և ՊիկսԱրտ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   ՊիկսԱրտ ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող Picsart ընկերության Հայաստանյան ներկայացուցիչը։ Picsart-ը աշխարհի #1 ստեղծագործական հարթակն է և աշխարհում ամենաներբեռնված ֆոտո և վիդեո խմբավորման հավելվածներից մեկը: Ամեն ամիս Picsart-ի միջոցով ստեղծվում, վերափոխվում և տարածվում են միլիոնավոր վիզուալ պատմություններ։ Picsart- ը հավաքել է աշխարհի ամենամեծ ազատ օգտագործման համար հասանելի պատկերների գրադարանը, որը ներառում է լուսանկարներ, սթիկերներ, ձևանմուշներ և այլն: Picsart-ը հասանելի է 30 լեզուներով անվճար և, որպես բաժանորդագրություն, iOS, Android և Windows սարքերի, ինչպես նաև` վեբի համար:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ՊիկսԱրտ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number