Պայմանագիր Ղարաբաղ Տելեկոմ ընկերության հետ

   2021թ. նոյեմբերին Հայկական Ծրագրեր և Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը:

   Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունը 2003թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ, Կադրեր ենթահամակարգերը:

   Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Ներքին պատվերներ ենթահամակարգը Ղարաբաղ Տելեկոմ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վելուծություն
  • Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
  • Ներքին պատվերների ձևավորում
  • Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
  • Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
Patver software_of_the_year Support center phone number