Բաց դռների օր ՀՊՏՀ ուսանողների համար

Հայկական Ծրագրեր ընկերությունը մասնակցել է 2021թ. հոկտեմբերի 8-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցած Աշխատանքի տոնավաճառին: Այդ միջացառման ընթացքում մենք հավաքագրել ենք ՀՊՏՀ ուսանողների CV-ներ և արդեն աշխատանքի ենք ընդունել մի քանի 3-րդ կուրսեցիների:

Հանդիպումների շարքը շարունակվեց` 2021թ.-ի նոյեմբերի 29-ին Հայկական Ծրագրեր ընկերությունում տեղի ունեցավ բաց դռների օր ՀՊՏՀ ուսանողների համար։

Միջոցառման ընթացքում Հայկական Ծրագրերի մասնագետները ներկայացրեցին ընկերության պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և համակերգերը։  Ընդգծվեցին կազմակերպության զարգացման հեռանկարները և նպատակները, նոր տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառումը ՀԾ համակարգերում:

Բարձր կուրսերի ուսանողներին հնարավորություն տրվեց գրանցվել ՀՊՏՀ ուսանողների համար կազմակերպվող ամենամյա ՀԾ համակարգերի դասընթացներին:

Մասնակիցների համար կազմակերպվեց նաև հյուրասիրություն և առցանց խաղ-վիկտորինա:

Հաղթողներին տրվեցին մրցանակներ. 2-րդ և 3-րդ տեղեր` Բուկինիստ գրախանութի նվեր քարտեր, 1-ին տեղ` Քինդլ՝ ներբեռնած էլեկտրոնային գրքերով:

       

 

Patver software_of_the_year Support center phone number