Պայմանագիր Էյ Ընդ Էմ Ռեյր ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Էյ Ընդ Էմ Ռեյր ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Էյ Ընդ Էմ Ռեյր ընկերության հաջողության գրավականն է պրեմիում դասի բնական շշալցված ջրի արտադրությունը՝ յուրահատուկ, գրավիչ և ժամանակակից փաթեթավորմամբ, առանց որևէ ջրամաքրման, էկոլոգիապես մաքուր և որակի վերահսկման կայուն ստանդարտներով: Էյ Ընդ Էմ Ռեյր ընկերությունը որդեգրել է ջուրն առավելագույն բնական եղանակով հավաքելու ավելի նորարարական մոտեցում: Ջուրը չի ենթարկվում որևէ մաքրման` պահպանելով բնական հանքանյութերը։ Այն բնական կերպով հոսում է լեռներից դեպի գործարան՝ պահպանելով վեհաշուք Ակնալեռ և Անապակ լեռների խորքից եկող մաքրությունն ու թարմությունը: Ջրի հավաքման որևէ ավազաններ կամ բաքեր չեն օգտագործվում:

   ՌԵՅՐ հանքային ջուրը պարունակում է բիոկարբոնատ, հարուստ է կալցիումով, առանձնանում է նատրիումի ցածր պարունակությամբ։ Այն շատ հարուստ է օգտակար հանքանյութերով և միկրոէլեմենտներով։ Լինելով լավ բալանսավորված հանքային ջուր՝ մեծապես խորհուրդ է տրվում մանկական սննդի և ցածր նատրիումով սննդակարգի համար, ինչպես նաև բարերար ազդեցություն ունի մարսողական համակարգի վրա:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number