Պայմանագիր Ֆասթ Շիֆթ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Ֆասթ Շիֆթ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

   Ֆասթ Շիֆթ ընկերությունը հիմնադրվել է 2018թ․-ին Վահե և Վիգեն Բադալյանների կողմից: Ընկերությունը գործում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրամադրված Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի հիման վրա։ Ընկերությունը ունի բջջային հավելված, սեփական տերմինալներ և տերմինալների գործակալական ցանց։ Ընկերության տերմինալները զինված են նորագույն տեխնոլոգիաներով և ունեն ժամանակակից դիզայն։

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ֆասթ Շիֆթ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number