Պայմանագիր Գիմեքս ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Գիմեքս ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Գիմեքս ընկերությունը հիմնադրվել է 2021թ-ին և իրականացնում է 700-ից ավել բարձրակարգ իրանական ապրանքների ներմուծում, ինչպես նաև մանրամեծածախ վաճառք: Ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի իրանական ապրանքնանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ներկայացվող ապրանքները յուրահատուկ են և բազմատեսակ՝ ընդեղեն, քաղցրավենիք, ըմպելիքներ, համեմունքներ, չիպսեր, կարտոֆիլ ֆրի, մակարոնեղեն, սոուսներ, պահածոներ, սուրճ/թեյ, նախաճաշեր, արագ պատրաստվող ճաշատեսակներ, տնտեսական ապրանքներ, խնամքի և հիգիենայի պարագաներ և այլն: Ընկերությունը ունի Orig Inn մինի մարկետը, որտեղ ներկայացված են վերոնշյալ ապրանքները:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number